Դեկտեմբերի 3-ին ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները. «Հրապարակ»
ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։ Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։
«Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը։ Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»,-գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա