Վարդան Այվազյանն ու Սուրեն Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի պարտքն առ այսօր չեն վերադարձրել. «Ժամանակ»
Գործարար, հանքարդյունաբերությամբ և այլ բիզնեսներով զբաղվող Սիլվա Համբարձումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն առ այսօր իրեն պարտք են և հրաժարվում են վերադարձնել։
«Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 միլիոն դոլարից մի քիչ ավելի, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար։ Երբ որ 2 մետրանոց մարդը կնոջը պարտք է, և նրան չեն ասում ՝ ա՛յ տղա, ամոթ է, տա՛ր վերադարձրու, այս երկիրն ի՞նչ»,-թերթի հետ զրույցում ասել է Համբարձումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա