Մխիթարյանը տոմս է գնել ու միացել «Օլդ Տրաֆորդի» էքսկուրսիային
«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի էքսկուրսավար Ֆրենսիս Բեյկերը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 25 ֆունտով տոմս է գնել և ցանկացել է միանալ էքսուրսիային: Բեյկերի խոսքերով` նա միանգամից չի ճանաչել ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Այդ տղան հաճույք էր ստանում էքսկուրսիայից: Որոշ ժամանակ անց նա սկսեց տարօրինակ հարցեր տալ: Նա ինձ հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք հավաքանում տասնյակ խաղեր անցկացրած և «Բորուսիայում» մեծ փորձ ունեցող անձը հնարավորություն ստանա էքսկուրսիայի ժամանակ մոտենալ մարզադաշտին:
Ես հասկացա, որ Մխիթարյանն է և ասացի, որ էքսկուրսիայի ժամանակ խաղադաշտ դուրս գալ ոչ ոք չի կարող: Բայց, հնարավոր է, նման տղայի համար Լիգայի գավաթի խաղարկության ժամանակ շանս տրվի»,- ասել է Բեյկերը, որից հետո նա Հենրիխին խնդրել է հեռանալ` չնայելով ֆուտբոլիստը շատ էր ցանկանում խմբի հետ միասին այցելել հանդերձարան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան