Ուորլիքը հեգնել է Ալիևին. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքի արտահայտություններում կա հեգնանք: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե վերլուծենք, նա ուղղակի հեգնում է: Իսկ հեգնելը որն է՝ ասում է տեսեք՝ ինքը վերջապես պատրաստ է քննարկել կարգավիճակը, որը մինչ այդ ընդհանրապես չէր ասում: Ուորլիքի ասածը դա է», -նկատեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Երևան կատարած վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին լրագրողը հիշեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» և հետաքրքրվեցլ էր, թե համանախագհն ի՞նչ կարծիքի է այդ հայտարարության վերաբերյալ և արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Ի պատասխան Ուորլիքն ասել էր. «Մենք ակնկալում ենք անկեղծ ու ամբողջական քննարկում ոչ միայն առանձնազրույցներում նախագահների ու համանախագահների միջև, այլ նաև հասարակությունների միջև: Նախագահ Ալիևը քննարկում է բացել կարգավիճակի հարցի վերաբերյալ: Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ այս հարցերը հասարկության դատին ներկայացվեն և Հայաստանում, և Ադրբեջանում և ԼՂՀ բնակչության համար: Ես Բաքվում էլ ասացի, այստեղ էլ կրկնեմ՝ մենք ողջունում ենք Ալիևի այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն է, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս պնդիրը առաջ է քաշում ու քննարկման թեմա է դարձնում»:
Քոչարյանը հորդորեց պատմության, գործընթացի հետ կապված Ալիևի «անհեթեթ» հայտարարությունները չմեկնաբանել, ուշադրություն չդարձնել դրանց վրա:
«Այդ երկրում թերարժեքության մի հատ բարդույթ կա, որը արտահայտվում է տարբեր ոլորտներում», -հավելեց Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները