Իրանում ադրբեջանցի պաշտոնյաների հավաստիացումներին կասկածանքով են վերաբերում
«Գյունազ.թիվի»-ն Բաքվում շարունակում է հակաիրանական բնույթի իր գործունեությունը,-նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ «Գյունազ.թիվի» հեռուստաընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Չիկագոյում, սակայն հաղորդումների մի մասը պատրաստվում է Բաքվում:
Մասնավորապես Իրանի վերաբերյալ անջատողական բնույթի հաղորդումները պատրաստվում են Իրանում Ադրբեջանի նախկին դեսպան Նասիբ Նասիբ Զադեի և Յասաման Ղարաղոյունլուի ջանքերով:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով վերոնշյալ լրատվամիջոցի իրականացրած հակաիրանական գործունեության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքին, նշում է.«Ադրբեջանի պետական պաշտոնյաները հայտարարում են, թե անտեղյակ են «Գյունազ.թիվի»-ի գործունեության մասին. Եթե այդ տեսակետը ճիշտ է, ուրեմն դա վկայում է, որ Ադրբեջանի հետախուզական և անվտանգության համակարգը թույլ է, որը տեղյակ չէ նշված հեռուստաընկերության գործունեության մասին, հակառակ պարագայում ստացվում է, որ Ադրբեջանն Իրանի նկատմամբ երկակի քաղաքականություն է վարում»: