Լիաննա Թորոսյան. Մանկական բժշկական հաստատություններն աշխատում են ծանրաբեռնված
Հանրապետությանն տարածքում մանկական բժշկական հաստատություններն ու Երևանի որոշ մանկական կազմակերպություններն աշխատում են ծանրաբեռնված կեպով:
Սակայն` իրավիճակը վերհսկելի է,-Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հանրապետությունում գրիպի հետ կապված իրավիճակը՝ ասաց ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիաննա Թորոսյանը:
Բաժնի պետի խոսքով` դպրոցներում ու մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում ու ստացիոնար բաժանմունքներում ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում: Նա թվեր չհրապարակեց, սակայն նշեց, որ օրական ցուցանիշների աճ չի գրանցվել:
«Առավել ակտիվ դիմելիություն նկատվում է Երևանում: Տրամաբանական է, այստեղ խիտ է բնակեցված, հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչն էլ նպաստում է հիվանդության տարածմանը»,-ասաց մասնագետը:
Ուսումնական հաստատություններում համաճարակային «ֆիլտրի» իրականացումը նպատակ ունի հիվանդների հոսքն ուղղել պոլիկլինիկաներ, որպեսզի հիվանդությունը վաղ փուլում կանխվի:
«Ֆիլտրն ուղղված է նրան, որ հիվանդը առողջանա, նոր գա դասի, իսկ առողջն էլ մնա առողջ»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով, «ֆիլտրի» իրականացման երեք օրերի ընթացքում 5-6 հազար երեխա տուն է վերադարձվել, եղել են երեխաներ, որոնք դպրոց ու մանկապարտեզ են գնացել բարձր ջերմությունով: Գրիպն առավել շատ տարածված է 0-5 տարեկան երեխաների մոտ:
«Նրանց իմուն համակարգը դեռևս ձևավորված չէ, նրանք ավելի խոցելի են, նրանց մոտ բարդություններն ավելի հաճախ են լինում»,-բացատրեց մասնագետը:
Թորոսյանի հավաստմամաբ, հետգիրպային բարդություններով երեխաներ վերակենդանացման բաժանմունքներում չկան:
«Վերակենդանացման բաժանմունքներում մենք երեխաներ ունենք, ունենք նրանց լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Հետգրիպային բարդություններով այսօր վերակենդանացման բաժանմունքներում՝ արհեստական շնչառական ապարատի տակ գտնվող երեխաներ չկան»,-ասաց Թորոսյանը, բացատրելով, որ դա չի նշանակում, որ հետգրիպային բարդություններ երեխաների մոտ չեն առաջացել:
Հարակից հրապարակումներ`
- Գրիպից զերծ մնալու համար ԱՆ-ն մի քանի խորհուրդ է տալիս
- Երեկվա ընթացքում դպրոցից ու մանկապարտեզից տուն է ուղարկվել 1800 երեխա
- Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր
- Ասոյան. Հայաստանում գրանցվում են ջրծաղիկի ու քութեշի դեպքեր
- ԱՆ-ն ներկայացրել է՝ ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները