Քաղաքական 17:51 23/11/2016 Տարածաշրջան

Արցախից պատասխանում են Էրդողանի «մեծ ցանկությունը»

Օկուպանտ բառի հասցեատերը առաջին հերթին Թուրքիան է, որովհետև ոչնչից Կիպրոսը բաժանել է երկու մասի: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանը:

Նշենք, որ  թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է «գրավյալ» տարածքներից Հայաստանի արագ դուրս գալու անհրաժեշտության մասին:

«Օկուպացիայով որևէ տեղ չեն հասնի, դա օկուպացիա է, որին դեմ է Թուրքիան: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան րոպե առաջ կատարեն իրենց վրա ընկած պարտականությունները: Եթե սա միջնորդություն է, ապա նրանց պարտականությունն է այն ավարտի հասցնել: Ցանկությունս այն է, որ օկուպացիային վերջ տրվի և ադրբեջանցի մեր եղբայրները  հասնեն իրենց հողերին», -ասել է Ռեջեփ Էրդողանը:

Ավելի քան կես դար է, ինչ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսը, այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական հանրապետություն, որտեղ շրջանառվում է թուրքական լիրան, որտեղ կանգնած է թուրքական բանակը, որտեղ մարդիկ օգտվում են թուրքական քաղաքացիության անձնագրից: Եվ այդ պետական կազմավորումը կես դար շարունակ գոյատևում է Թուրքիայի օկուպացիոն ռեժիմի և Թուրքիայի կողմից ցուցաբերվող տնտեսական մշակութային և այլ քաղաքականության պայմաններում:

Աթանեսյանի խոսքով, Թուրքիայի նախագահի բնորոշումներն ու ձևակերպումները ոչ միայն անընդունելի են, այլ նաև շատ վիճահարույց:

«ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրը պետք է միջազգային իրավունքի տեսակետից դիտարկել բոլորովին այլ հարթությունում, որովհետև ոչ Արցախն է նախահարձակ եղել Ադրբեջանի նկատմամբ և ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը, որին ուղղված է Էդրողանի խոսքը: Փաստացի տեղի է ունեցել այն, որ ԼՂՀ ժողովուրդը բնակչության գերակշիռ մեծամասնություն կազմող հայերը օգտվելով Խորհրդային միության փլուզման իրավիճակից, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և Խորհրդային միության կողմից ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի դրույթների վրա, անցկացրել է հանրաքվե և հռչակել անկախ հանրապետություն դեկտեմբերի 10-ին: Իսկ Ադրբեջանը ընտրել է Արցախից հայ բնակչությանը բռնի տեղահանելու, ԼՂ-ի հայկական բնակավայրերը հրթիռակոծելու, ճնշումների ենթարկելու, պարենային ճգնաժամի հասցնելու քաղաքականություն, որի այլընտրանքը եղել է զինված ինքնապաշտպանությունը»,- նշեց Աթանեսյանը և հավելեց, որ այսօրվա գծված շփման գիծը ոչ թե հայկական էքսպանսիայի, այլ Ադրբեջանի ագրեսիայից ապահովագրվելու արդյունք է:

Վ.Աթանեսյանի կարծիքով, Թուրքիայի նախագահի հայտարարությունը նաև կապված է աշխարհում քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ, հատկապես ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների, ուստի այս հայտարարությամբ նաև ակնկալվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից վերաբերմունքի փոփոխություն մտցնել ԼՂ խնդրի նկատմամբ:

Ասվածը հիմնավորելու համար Աթանեսյանը նշեց. «Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում բաց տեքստով հայտարարեց, որ արևմտյան համանախագահները, իհարկե, ամենից առաջ նկատի ուներ Միացյալ Նահանգներին, բանակցություններում պահանջում են, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Ըստ երևույթին, նման հայտարարություն պատահական չի արվել, և չի կարելի ասել, որ դա իրականությունից կտրված հայտարարություն է: Բնականաբար քանի որ Ադրբեջանը միջազգային այդպիսի հեղինակություն չունի, որպեսզի անոնսավորի ԱՄՆ-ի նոր վարչակազմից իր ակնկալիքները, այդ դերը վերապահվել է Թուրքիային»:

Աթանեսյանը նաև նշեց, որ եթե Թուրքիայի նախագահը կարող է միջնորդ դառնալ, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը և պաշտոնական Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ ապա կարելի է այդ նախաձեռնությունը ողջունել:

Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նույն խնդրի առնչությամբ, մեր հետ զրույցում նշեց. «Նման կարծիք հնչեցնող երկիրը, որը պատմական, մշակութային, քաղաքական և թե բարոյական առումներով օկուպանտ է համարվում ու խոսում է օկուպացիայի մասին, ապա հասկանալի է, թե ինչպիսի պետության հետ մենք գործ ունենք»:

Բաբայանի խոսքով, Թուրքիայի այս մոտեցումը որևէ փոփոխության չի ենթարկվել, այդ երկիրը միշտ էլ բացեիբաց սատարել է Ադրբեջանին և շարունակում է սատարել:

«Սա լավ պատասխան է բոլոր նրանց, նաև Ադրբեջանին ովքեր ցանկանում են և երազում են Թուրքիային տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շարքում: Այսպիսի հայտարարությամբ Թուրքիան իրոք ամեն ինչ անում է, որպեսզի երբևէ չդառնա համանախագահ երկիր»,- նշեց Բաբայանը:

Բաբայանը Էրդողանի այս հայտարարությունը համարեց «քաղաքական ռենտգեն»:

«Եթե Թուրքիան հնարավորություն ունենար միջամտել հարավկովկասյան քաղաքականությանը, այսինքն անցներ իրեն հատկացված սահմանները, կարելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել: Այսինքն այդ պետության գերնպատակն է ոչնչացնել Արցախը և Հայաստանը: Իսկ այս հայտարարությունը այդ նպատակի պարզ արտացոլումն է»,- ասաց նա:

Բաբայանը կոչ արեց, որ առաջին հերթին չպետք է կորցնենք զգոնությունը:

«Շատերը ամեն ինչ անում են որ մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը խարխլեն, սա ազդակ է որ մենք լինենք զգոն, քանզի մեր հարևանը իր մոտեցումներում որևէ փոփոխություն չի արել: Ուստի չճանաչելով և խոչընդոտելով Ցեղասպանության ճանաչումը փաստորեն Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:24
Սովածի թեզը
Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։ Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Կամսար Բաբինյան
Աջափնյակ համայնքի ղեկավար Կամսար Բաբինյան Telegram էջում հայտնում է․ «Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՔՊ-ն մնացել է միայնակ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ՔՊ-ն մնացել է միայնակ Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում այսօր ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում  տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։ Jnews-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ
Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն
 Սոցիալական կայքերից մեկում երեկ տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մաhաgել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայկական Շուշիում արդեն ադրբեջանgի 222 ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am
15:25
Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեկ շաբաթում ավտոբուսներին վճարել են 213 173 300 դրամ
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած  ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա...
Աղբյուր` Panorama.am
14:45
Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}