Վաճառվել է Աննա Ֆրանկի ձեռագիրը
Նիդեռլանդներում կայացած աճուրդում 140 հազար եվրոյով վաճառվել է ծագումով հրեա, գերմանացի Աննա Ֆրանկի՝ ութ տողից բաղկացած բանաստեղծության ձեռագիրը: Այն թվագրված է 1942 թվականով, գրվել է շատ քիչ ժամանակ այն բանից առաջ, երբ Աննայի ընտանիքը ստիպված է եղել թաքնվել նացիստներից Ամստերդամի գաղտնի բնակարանում:
Բանաստեղծությունը նվիրված է Աննայի դասընկերուհու քույրիկին:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ բանաստեղծության նախնական գինը եղել է 50 հազար եվրո:
15-ամյա Աննա Ֆրանկի ողբերգական ճակատագրի մասին պատմությունը տարածվել է ողջ աշխարհով: Աննան զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարում պատերազմի ավարտից քիչ առաջ, բայց նրա հայրը՝ Օտտո Ֆրանկը, փրկվում է և ճամբարից ազատվելուց հետո հրապարակում է իր դստեր օրագիրը, որտեղ նա գրել էր ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։
«Աննա Ֆրանկի օրագիրը» դարձել է Հոլոքոստի ամենավառ խորհրդանիշներից մեկը: 2009 թվականին «Աննա Ֆրանկի օրագիրը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում: Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզվով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան