Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը վաճառվել է աճուրդում
Փարիզի հայտնի Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը Artcurial աճուրդում վաճառվել է ավելի քան 523 հազար եվրոյով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսին:
Աճուրդում ներկայացված ֆրագմենտի բարձրությունը կազմում է 2,6 մետր, 14 աստիճանից է բաղկացած: Պարույրաձև աստիճանի այդ հատվածը 1889 թվականին կապել է աշտարակի երկրորդ և երրորդ հարկերը:
Նախնական գինը եղել է 20 հազար եվրո: Առավելագույն գումար է առաջարկել Ասիայի երկրներից մեկի քաղաքացի հանդիսաոցղ կոլեկցիոները: Նա ձեռք է բերել ֆրագմենտը 523 հազար 800 եվրոյով:
Գյուստավ Էյֆելի կողմից 1889 թվականին ստեղծված պարուրաձև սանդուղքն ապամոնտաժվել էր 1983 թվականին: Այն բաժանել են չորս մասի: Չորս հատված նվիրել էին ֆրանսիական թանգարաններին, իսկ մնացած 20 հատվածը վաճառվել էր աճուրդում, որը տեղի էր ունեցել աշտարակի երկրորդ հարկում: 2013-ին աճուրդում 220 հազար եվրոյով վաճառվել էր աստիճանի մի մասը: