
Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ն, ունեցել է մոտ 600 հազար այցելու: Այն ավելի շատ այցելու է ունեցել, քան Վալենտին Սերովի ցուցահանդեսը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են պատկերասրահի մամուլի ծառայությունից:
«Այվազովսկու ցուցադրության հենց առաջին օրվանից պարզ էր, որ հանրությունն ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան Սերովի ցուցահանդեսի դեպքում էր»,- հայտնել են պատկերասրահից՝ հավելելով, որ ցուցադրությունն ունեցել է 598 հազար 832 այցելու, Սերովի ցուցահանդեսը՝ 486 հազար:
Միաժամանակ պատերասրահից հայտնել են, որ նախատեսում են վերլուծել ցուցադրության ընթացքում առաջացած խնդիրներ և այնպես անել, որ հաջորդ ցուցահանդեսներն ավելի հանգիստ ռեժիմով անցնեն:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
- Տրետյակովյան պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառվել