Հալեպի ոչ բոլոր հայկական դպրոցներն են այսօր փակ. «Արևելք»
Հալեպի ոչ բոլոր հայկական դպրոցներն են այսօր փակ: Այդ մասին «Արևելք»-ին հայտնել է իր հալեպյան աղբյուրը: Լրատվամիջոցի աղբյուրը նաև ասել է, որ չնայած Հալեպի Ազգային վարժարանները այսօր փակ են, բայց մյուս կողմից Հայ Ավետարանական և Հայկական բարեգործական ընդհանուր միության վարժարանները բնականոն կերպով շարունակում են իրենց աշխատանքը:
Նշվում է, որ Հալեպի Ազգային վարժարանները այսօր փակվել են ապահովական նկատառումներից ելնելով՝ կապված մասնավորապես Հալեպի արևելյան շրջաններում ընթացող զարգացումներով:
Աղբյուրը նաև հայտնել է, որ անցնող ժամերին պետական մարմինները թռուցիկներ են նետել Հալեպի արևելյյան շրջանների վրա՝ կոչ անելով զինյալներին վայր դնել զենքերը և հանձնվել Սիրիայի բանակին՝ խոստանալով մարդկային վերաբերմունք ցուցաբերել վիրավորների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան