ՁԻՀ-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր
Ներկայումս 10 թիմ մասնակցում է Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագրին, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ նպատակ ունենալով աջակցել նորարարներին, սկսնակներին, խթանել նորամուծությունները մաքուր տեխնոլոգիաների բնագավառում:
Ինչպես տեղեկացնում են ՁԻՀ-ից, 10 թիմերը, ինչպես նաև հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի շրջանակում իրականացվող թեմատիկ դասընթացների շարքին, ներառյալ՝ մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում:
Ծրագրի շրջանակում ընտրված 10 թիմին տրամադրվում է նաև խորհրդատվություն մենթորների կողմից, անց են կացվում գործնական աշխատանքներ՝ ներկայացված բիզնես գաղափարները/տեխնոլոգիաները կենսունակ բիզնես մոդելների վերածելու նպատակով: Թիմերի հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ նրանք կկարողանան ունենալ ներդրողներին ներկայացնելու համար պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ հետագա ֆինանսավորում ձեռք բերելու համար:
Մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:
Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան