Բաբուջյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Ղազախստանում մեկնարկել է «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում են 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը: «Պավլոդար Օփեն»-ում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները, որոնց արդյունքում վեց շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Լևոն Բաբուջյանը 3-րդ տուրում հաղթել է Բաուրժան Օշաբաևին`իր ակտիվում գրանցելով 2.5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում մրցաշարի վեց առաջատարներից: Արթուր Գաբրիելյանը վաստակել է 2 միավոր և կիսում է 13-41-րդ հորիզոնականները: