Հաստատվել է քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26
«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների
համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական
պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների
դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի
ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին
կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները