Նախարարը կոչումներ է շնորհել 17 մարզիկի
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կոչումներ է շնորհել տարբեր մարզաձևեր ներկայացնող 17 մարզիկի:
Մասնավորապես, ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել.
Սերգեյ Ավետիսյանին (բասկետբոլ)
Ռաֆայել Մարտիրոսյանին (բասկետբոլ)
Արայիկ Ասատրյանին (բասկետբոլ)
Ռոբերտ Խաչատրյանին (հեծանվային սպորտ)
Արթուր Մանուկյանին (սամբո)
Գևորգ Բարսեղյանին (ակադեմիական թիավարություն),
Աննետա Բարսեղյանին (ակադեմիական թիավարություն)
Վրեժ Գյուլնազարյանին (ակադեմիական թիավարություն)
Փայլակ Միրզոյանին (ակադեմիական թիավարություն)
Ռազմիկ Հակոբյանին (առագաստա-նավային սպորտ)
Հայկ Սուքիասյանին (առագաստանավային սպորտ)
Տիգրան Թորոսյանին (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Դավիթ Մադոյանին (բազկամարտ),
Արման Անդրեասյանին (ազատ ոճի ըմբշամարտ)
Տիգրան Մնացականյանին (ազատ ոճի ըմբշամարտ)
Կարեն Տոնականյանին (բռնցքամարտ)
Նախարարը ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի մարզական կոչում է շնորհել և համանուն կրծքանշանով ու վկայականով է պարգևատրել բազկամարտ մարզաձևի ներկայացուցիչ Էմիլ Ամիրշադյանին:
Ռոստամյանը շնորհավորել է բոլոր մարզիկներին` մարզական կոչումների արժանանալու համար և նշել, որ այս կոչումները նրանց աշխատանքի գնահատման չափանիշն են, սակայն ոչ վերջնականը, քանի որ լինելով մարզաշխարհի ներկայացուցիչ՝ բոլոր ներկաներն էլ գիտակցում են, որ սպորտում հնարավոր է հասնել ավելի ու ավելի բարձր նվաճումների:
«Ուրախ եմ, որ այսօր կոչումների արժանացողները տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ են: Դա նշանակում է, որ զարգանում և մասսայականություն են վայելում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև մյուսները: Հորդորում եմ չդադարեցնել ակտիվ մարզումները։ Վստահ եմ, որ դուք բոլորդ էլ արժանի եք հասնելու մարզական բարձր նվաճումների»,- նախարարի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: