Ձյուդոյի մարզչական միջազգային սեմինար Երևանում
Երևանում մեկնարկել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզչական միջազգային սեմինարը, որն անցկացնում է հանրահայտ ձյուդոյիստ, ձյուդոյի Եվրոպական միության մարզական տնօրեն Ալեքսեյ Յացկևիչը: Այս մասին տեղեկացնում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ճանաչված մասնագետը մինչև նոյեմբերի 30-ը հայ մարզիչներին կծանոթացնի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված նոր մեթոդներին և փոփոխություններին: Սեմինարն ընթանում է Երևանի Ֆրանսիական համալսարանի մարզադահլիճում:
Սեմինարի միակ հանգստյան օրը՝ նոյեմբերի 27-ին, կանցկացվի ձյուդոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Մրցումները կսկսվեն առավոտյան ժամը 10:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը` ժամը 16:00-ին: