«Միլանը» պատրաստ է «նվիրել» Ադրիանոյին
Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն իսկական գլխացավանք է դարձել «Միլանի» համար, որը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել անվճար: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Իտալական ակումբը հնարավորինս արագ ցանկանում է նույնիսկ «նվիրել» հարձակվողին մեկ այլ ակումբի և նախընտրում է, որ դա տեղի ունենա հունվարին: Իր ժամանակին Ադրիանոն «Միլան» է տեղափոխվել 8 մլն եվրոյով, սակայն հիմա ոչ մի ակումբ նրա տրանսֆերն այդքան չի գնահատի:
Այդուհանդերձ, իտալական ակումբի ղեկավարությունը դեմ չի լինի, եթե ֆուտբոլիստի համար վճարեն գոնե 3 մլն եվրո` համապատասխան ծախսերը հոգալու համար: «Միլանում» անցկացրած ժամանակահատվածում հարձակվողը դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում է գտնվել ընդամենը 85 րոպե: