Եվ թող 60,000 երկրպագուները սպասեն
«Մոնռեալի» և «Տորոնտոյի» միջև կայանալիք Արևելյան կոնֆերենցիայի առաջին եզրափակիչ ֆուտբոլային հանդիպմանը սպասող մոտ 60,000 երկրպագուները չէին էլ կասկածում, որ սիրելի թիմերի միջև դիմակայության ականատեսը դառնալու համար պետք է սպասեն:
Իրականում` խաղի մեկնարկը տրվեց 30 րոպե հետո, քանի որ մրցավարական շտաբը համարել էր, որ մարզադաշտի նշագծման կարգը խախտվել է: Բանն այն է, որ տուգանային հրապարակի չափսը չէր համապատասխանում 40,3 մետրին և մրցավարները բացառում էին օրենքների խախտմամբ հանդիպում անցկացնելը:
Դե, երկրպագուները կսպասեն, իսկ մինչ այդ համապատասխան աշխատողները սկսեցին կարգի հրավիրել խոտածածկը: Նախ սպիտակ գծերը կանաչ ներկվեցին, իսկ հետո արդեն տուգանային հրապարակը բերվեց համապատասխան չափսերի: Բնականաբար, նորից ներկվեցին սպիտակ գծերը:
«Դա իսկական խայտառակություն էր: Մենք պետք է պատասխանատվություն կրենք: Դա մեր մեղավորությունն էր»,- «Մոնռեալի» նախագահ Ջոյ Սապուտոյի խոսքերն է մեջբերում «Isport»-ը:
Այնուամենայնիվ, 30 րոպե հետո խաղը կայացավ և դաշտի տերերը հաղթեցին 3:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա դեկտեմբերի 1-ին` Տորոնտոյում: