Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահը հեղեղված է ջրով
Թեոդոսիայի պատկերասրահը, որտեղ պահվում է Հովհաննես Այվազովսկու՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն, տուժել է գրունտային ջրերի հեղեղումից: Lenta.ru-ի հաղորդմամբ, այս մասին Ղրիմից ընտրված Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոզնենկոն գրել է Ֆեյսբուքում:
«Նկարչի հոբելյանից 8 ամիս առաջ ինչ վիճակում է պատկերասրահը, դժվար է նկարագրել առանց էմոցիաների: Բացի այն, որ պատերն անմխիթար վիճակում են, սանհանգույց չկա, պատուհանների շրջանակներն ուռած են, պատկերասրահի պահեստը հեղեղվել է գրունատյին ջրերով»,- մասնավորապես գրել է նա:
Պատգամավորն ասել է, որ վերանորոգման մոտավոր արժեքը 400 միլիոն ռուբլի է:
«Իմ առջև հիմա ընտրություն է, կամ լռել, և հոբելյանի ժամանակ շինության ճակատամասը կսպիտակեցնեն, հատակը կսրբեն, որպեսզի ընդունեն հյուրերին: Կամ հրապարակայնորեն բարձրացնել այդ հարցը, կազմակերպել հանդիպում ՌԴ մշակույթի նախարարի հետ, փորձել լրացում մտցնել Այվազովսկու 200-ամյակի նախապատրաստության մեջ»,- գրել է Կոզենկոն:
Նա նշել է, որ ընտրել է երկրորդ ճանապարհը: Պատգամավորը մեղադրել է պաշտոնյաներին անգործության մեջ: Անդրեյ Կոզնենկոն հավելել է, որ իրեն չի անհանգստացնում, որ պատկերասրահի վիճակը նկարագրող նկարները կարող են հրապարակվել ուկրաինական ԶԼՄ-ներում:
«Նման վիճակի է հասցվել պատկերասրահը հենց Ուկրաինայի օրոք: Մենք այն կարգի ենք բերում, և դա է գլխավորը»,- ասել է պատգամավորը:
Նշենք, որ Այվազովսկու 200-ամյակը նշվելու է 2017 թ. հուլիսի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին