Հասարակություն 13:26 24/11/2016 Հայաստան

Տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին

Վաղը կմեկնարկի գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16-օրյակը, որը կավարտվի դեկտեմբերի 10-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 16 օրերի ընթացքում ամբողջ աշխարհում ընդունված է իրականացնել հանրային միջոցառումների շարք, որոնք ուղղված կլինեն այս հիմնախնդրի բարձրաձայնմանն ու հասարակության ուշադրության կենտրոնում պահելուն:

Նշենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է:

«Վաղը  ժամը 12:30-ին կազմակերվպում է երթ, որը կմերնակի Ճարտարագիտական համալսարանից և կընդգրկի կենտրոնի մի շարք փողոցներ: Այս տարի միջազգային կարգախոսը ուղղված է կրթական հաստատություններում առկա բռնության հիմնախնդիրներին: Մեր երթթուղին գծելուց հաշվի ենք առել բոլոր հիմնական կրթական հաստատությունները: Իրազեկման արշավներով ցանկանում ենք հատկապես թիրախավորել հասարակության անտարբերությունը»,-նշեց Աննա Հովհաննիսյանը:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը տեղեկեցրեց, որ իրենց կենտրոնն ունի թեժ գծեր և ճգնաժամանյին կենտրոններ Երևանում և մարզերում. «Այս  տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրության համաձայն՝ կենտրոնը ստացել է 992 առաջնային զանգ, դրանք այն մարդիկ են, ովքեր բռնության դեպքով առաջին անգամ են դիմում կենտրոն: Օվա կտրվաքծով հաշվարկի դեպքում ստացվում է օրական մոտ 3 կին դիմում է՝ ֆիզիկանան, հոգեբանական և սեռական բռնությունների վերաբերյալ»:

Տվյալները տոկոսային կտրվածքով ներկայացնելով՝ նա նշեց, որ զանգերի 48 տոկոսը եղել է հոգեբանական բռնությունների վերաբերյալ՝ ստորացումներ, նվաստացումներ, սպառնալիքներ: Աիդա Առաքելյանի խոսքով՝ ֆիզակական բռնությունների վերաբերյալ այս տարվա ահազանգերը կազմել են 50 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Իսկ սեռական բռնությունների վերաբերյալ ահազանգերը կազմել են ընդամենը 2 տոկոս. «Իրականում բռնության այս տեսակի մասին կանայք շատ քիչ են բարձրաձայնում: Շատ հաճառ կանայք չեն էլ ընկալում, որ իրենք են ենթարկվում են սեռական բռնության ամուսնու կողմից, դա բացահայտվում է նրանց հետ աշխատելու ընթացքում»:

Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանի կարծիքով՝ մեր հասարակությունը ընտանեկան բռնությունը որպես խնդիր չի ընկալում. «Որքան էլ որ մենք վիճակագրություն ներկայացնենք, այն միևնույն է, հստակ պատկերը ցույց չի տալիս, քանի որ կանայք հասարակական կարծիքի պատճառով չեն բարձրաձայնում բռնությունների մասին: Հասարակության մեջ կա հանդուրժողականություն ընտանեկան բռնության վերաբերյալ, շատերի մոտ չի ընկալվում բռնությունը որպես հանցանք, քանի որ մենք չունենք օրենք ընտանեկան բռնության մասին: Մեր աշխատանքների մի մասն ուղղված է հենց հասարակության մեջ անհանդուրժողականության ձևավորմանը, քանի որ կանայք չվախենան բարձրաձայնել»:

Նա տեղեկացրեց, որ Կանանց աջակցման կենտրոնը ունի «Ապահով տուն» կացարանը, որը նախատեսված է այն կանանց ու նրանց երեխաների համար, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և նրանց կյանքին վտանգ է սպառնում. «Մենք վերջին երեք տարիների ընթացքում ունեցել ենք մոտավորապես 200 կին և երեխա, ովքեր օգտվել են մեր ապաստարանի ծառայությունից: Իսկ մեր իրավաբանական, խորհրդատվական և հոգեբանական ծառայություններից հինգ տարվա ընթացքում օգտվել է շուրջ 600 կին ու երեխա: Մեր մասնագետներն ունեն միջազգային ստանդարտներին համապատասխան հարցաշար, որով նրանք կարողանում են գնահատել կնոջ կյանքին սպառնացող ռիսկը, իսկ «Ապահով տուն» գաղտնի կացարանն ուղղված է նրան, որ կնոջը մեկուսացնեն իր վրա բռնություն կիրառող ամուսնուց կամ ընտանիքի այլ անդամից»:

Նինա Քանքանյանը նշեց նաև, որ կան շատ դեպքեր, երբ դատարանը որոշում է կայացրել և երեխայի խնամքը հանձնել է մորը, սակայն ԴԱՀԿ ծառայության պատճառով տարիներով այդ երեխաները չեն վերադարձվում մորը. «Սրա հետ կապված մենք ակցիա անցկացրեցին նաև ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց, որի շնորհիվ արդեն ունենք երկու հաջողված պատմություն ունենք, որը երեխային հանձնել են մորը: Այսօր նման բազմաթիվ դեպքեր կան, որ ԴԱՀԿ անգործության պատճառով չեն իրականացվում դատարանի վճիռները, պետք է դրանց հետևողական լինենք»:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը հավելեց, որ բռնության ոլորտում աշխատող յոթ կազմակերպությունների տվյալներով տարեկան շուրջ 2 հազար ահազանգ է գրանցվում ընտանեկան բռնության մասին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}