Համաձայնագրեր՝ Մոլդովայի և Ղազախստանի հետ օդային հաղորդակցություն սկսելու վերաբերյալ
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Համաձայնագրերը նպատակաուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում գործընկեր պետությունների հետ հարաբերությունների լիարժեք, պատշաճ իրականացման կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմամբ ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվել է՝ հաջորդ տարվա համար նախանշվա՞ծ են արդյոք, թե քանի նոր ուղղություններ կապահովվի «բաց երկնքի» քաղաքականությունից օգտվելով: Նշելով, որ այս պահին թվերով չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի՝ Սերգեյ Ավետիսյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը նոր ուղղություններ բացելու և ուղևորահոսքի աճ ապահովելու համար:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին հետևողական լինել և մինչև տարեվերջ ուրվագծել անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան