
Սիրիական կառավարությունը հրավիրել է ապստամբներին ֆուտբոլ խաղալ Հալեպում
Սիրիական իշխանությունները կոչ են արել ապստամբերին, որոնց հետ նրանք կռվում են Հալեպում, մասնակցել ընկերական ֆուտբոլային խաղին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: Կառավարությունը Հալեպով մեկ ցրել է թռուցիկներ՝ խաղի հրավիրով, նաև սիրիական ընդդիմությանն ուղարկել է հրավերներ սոցիալական ցանցերով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա բարի կամքի դրսևորում է, որը պետք է նպաստի ազգային հաշտությանը: Խաղը պետք է կայանա այսօր տեղի Hamdania Stadium-ում: Գտնվում է այն վայրում, որտեղ նախկինում մարտեր էին ընթանում:
Ընդդիմությանը, որը գրավել են քաղաքի արևելյան մասը, կառավորությունը խոստացել է ապահովել անվտանգությունը: Ապստամբերի կողմից դեռևս որևէ արձագանք չկա: