Տրանսպորտի նախարարն արդեն դիմում է գրել և նույնպես կանդամակցի ՀՀԿ-ին
«Պատրաստվում եմ դառնալ ՀՀԿ-ական»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ որևէ մեկը չի ստիպում, որ ինքն անդամակցի ՀՀԿ-ին: «Այսօր վարչապետն էլ նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա: Մենք թիմային աշխատող ենք և թիմով կմիանանք ՀՀԿ-ին»,- նշեց Վահան Մարտիորսյանը՝ հավելելով, որ արդեն դիմում է ներկայացրել և սպասում է, թե ինչ ընթացք կտրվի:
Լրագրողի հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ հասարակությունը չի վստահում ՀՀԿ-ին, նախարարը պատասխանեց. «Իսկ ինչի՞ եք այդպես ասում, որ հասարակությունը չի վստահում ՀՀԿ-ին: Եթե չի վստահում, ինչպես է, որ այդքան ձայն է հավաքել»:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսության նախարարն այսօր դիմում կգրի
- Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
- Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
- Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով
- Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան