Բեյլը բաց կթողնի Կլասիկոն
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարետ Բեյլը, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ խաղում վնասվածք էր ստացել և 58-րդ րոպեին փոխարինվել, չի մասնակցի դեկտեբերի 3-ին կայանալիք Կլասիկոյին: Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի կոճի վնասվածք: Նախնական տվյալներով` նա բաց կթողնի 3 շաբաթ: Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Մադրրիդյան թիմի բժիշկները չեն կարող ասել, թե որքան կպահանջվի ֆուտբոլիստի ապաքինման համար, սակայն մոտակա ժամանակահատվածում Բեյլը վիրահատության կենթարկվի: «Բարսելոնի» հետ «Ռեալը» կհանդիպի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում` «Նոու Կամպում»: 12-րդ տուրի արդյունքներով «Ռեալն» առաջատարն է, կատալոնցիները զիջում են 4 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում