Արցախցի. «Պատերազմի տարիներին զենքից հետո ամենապահանջված բանը ժենգյալով հացն էր». «Առավոտ»
Ստեփանակերտի շուկայում տիկին Դոնարայի տաղավարն ամենահներից է. տնական գինու և ժենգյալով հացի վաճառքի այս տաղավարը գործում է դեռ Արցախյան պատերազմի տարիներից։
Տիկին Դոնարան «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է, որ պատերազմի տարիներին ինչ լիներ-չլիներ, ժենգյալով հացը կար ու կար, զենքից հետո ամենապահանջված բանն էր. «Ազատամարտիկները որ գալիս էին, գիտեին՝ տեղում տաք, համով ու կշտացնող ժենգյալով հացն ու սուրճն արագ պատրաստվում էր։ Ցրտին, շոգին, պատերազմի ու խաղաղության օրերին՝ միշտ աշխատել ենք»։