Իգուաինը զինված պահակախումբ է վարձել
«Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը ստիպված է եղել զինված պահակախումբ վարձել, քանի որ շարունակ սպառնալիքներ է ստանում իր հասցեին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Նապոլիից» «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո Գոնսալոն բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերել Իտալիայում: Հիմա էլ ֆուտբոլիստը սպառնալիքներ է ստանում, որոնք կարող են իրական վտանգ պարունակել:
Նշվում է, որ առանց թիկնապահների արգենտինացին տանից դուրս չի գալիս: Ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն մասնակցել է A սերիայի 13 հանդիպման` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում