Թոմ Ջոնս. «Մխիթարյանը Մոուրինյոյին դուր գալու տարբերակ պետք է գտնի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում Յան Պորտերֆիլդի օգնական Թոմ Ջոնսը «Manchester Evening News»-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ 17 տարեկանում դեռևս «Փյունիկում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը կարող էր տեղափոխվել «Հալ Սիթի», սակայն աշխատանքային թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրների պատճառով գործարքը հետաձգվել է ու չեղարկվել:
Թոմ Ջոնսը, ով Պորտերֆիլդի մահանալուց հետո կատարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, նշել է, թե ինչպես կարող է հայ ֆուտբոլիստը հարմարվել Պրեմիեր լիգային:
«Պրեմիեր լիգայում խաղալը բավական բարդ է, առավել ևս՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հասկանալի է, որ Մխիթարյանին խանգարեցին վնասվածքները, որոնք հոգեբանորեն ազդեցին նրա վրա: Հենրիխի նման զգայուն ֆուտբոլիստը կարող է ազդվել այն սպասումներից, որ ունեն երկրպագուները, իսկ մանկունյանցիները մեծ գումար էին ծախսել իր տրանսֆերը ձեռք բերելու համար: Գուցե այս ամենն անդրադարձել է նրա հոգեվիճակի վրա:
Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյին դուր գալու տարբերակ պետք է գտնի: Ես պարզապես մեծ հույսեր ունեմ, որ նա դա կկարողանա անել: Ֆուտբոլիստին գնել են որոշակի նպատակով և նրա կարողությունները տեսնելու ու գնահատելու համար պետք է նրան խաղալու հնարավորություն տալ»,- ասել է Ջոնսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում