Սթիվեն Ջերարդն ավարտեց մարզական կարիերան
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, «Լիվերպուլի» ու «Լոս Անջելես Գելեքսիի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է մարզական կարիերան ավարտելու մասին: Տեղեկացնում է Goal.com-ը:
«Անհավանական կարիերա եմ ունեցել: Շնորհակալ եմ «Լիվերպուլին», «Լոս Անջելես Գելեքսիին» և Անգլիայի հավաքականին: Ինձ երջանիկ եմ զգում, քանի որ ապրել եմ մի շարք հրաշալի պահեր։ Հպարտ եմ, որ 700 հանդիպում եմ անցկացրել «Լիվերպուլի» կազմում։
Ինձ բախտ է վիճակվել խաղալ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք միշտ եղել են իմ կողքին։ Ամենագլխավորը, շնորհակալ եմ իմ ընտանիքին։ Ապագայիս վերաբերյալ հայտարարություն կլինի առաջիկայում»,- ասել է Ջերարդը:
Հավելենք, որ ակումբային կարիերայում անգլիացի 36-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 729 խաղ՝ դառնալով 185 գոլի հեղինակ։ Անգլիայի հավաքականում հանդես է եկել 114 խաղում՝ խփելով 21 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում