Սլավիկ Հայրապետյանը գերազանցեց սեփական ցուցանիշը
Էստոնիայում շարունակվում է գեղասահքի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդկանց մենասահքի մրցաշարին մասնակցում են 13 երկրների 17 ներկայացուցիչներ:
Կարճ ծրագրի կատարումից հետո հայ մասնակիցը վաստակած 57,3 միավորով գրավել է 11-րդ տեղը՝ թարմացնելով իր իսկ անձնական ցուցանիշը: Առաջատարների եռյակը զբաղեցնում են Ռուսաստանի ներկայացուցիչները:
Այսօր ուշ երեկոյան կկայանան ազատ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումները, որի ավարտից հետո երկու մրցաձևերում վաստակած միավորների հանրագումարով հայտնի կդառնան ստուգատեսի մրցանակակիրները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում