Մսամթերք արտադրող 8 ընկերությունում ստուգումներ են իրականացվում
Այս պահին ՍԱՊԾ-ն 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ դիտարկում, մշտադիտարկում և ստուգում է իրականացվում: Նման տվյալներ հրապարակել է ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մսամթերք արտադրող տնտեսվարողների հետ հանդիպմանը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, 60 տնտեսվարողներից 8-ը մսամթերք արտադրող ընկերություններ են՝ «Մարիլա», «Նատֆուդ», «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» ընկերություններում:
«Ոլորտում լուրջ փոփոխություններ ենք կատարելու: Կառավարության որոշմամբ՝ որոշ ժամանակ հետո կենդանիների մորթը բացառապես սպանդանոցային պայմաններում է իրականացվելու՝ էականորեն նվազեցնելով առկա ռիսկերը»,-ասել է ԱՊԾ ղեկավարը:
Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
«Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, մասնագետներ տրամադրել, որպեսզի արտադրական շղթայում գտնեք բացթողումները: Դուք էլ կարող եք օգտագործել այս հնարավորությունը և վերահսկող կառույցին ներկայացնել այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մսամթերքի արտադրության ոլորտում ունենալ ցանկալի որակ: Կարծում եմ՝ մեզ համատեղ կհաջողվի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսամթերքով: Սա մեր թիվ մեկ խնդիրն է», - ասել է Ի. Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ն հայտնաբերել է խախտումներ երշիկի շուկայում
- ՍԱՊԾ. Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ
- ՍԱՊԾ պետ. Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու
- ՍԱՊԾ-ն ամփոփել է նրբերշիկի շուկայում ուսումնասիրության արդյունքները
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում
- «Գումի շուկայի հարակից տարածքում մսի վաճառքի վիճակը պայթյունավտանգ է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան