Ֆրանսիան Apple-ից 400 մլն եվրոյի չվճարված հարկ է պահանջում
Ֆրանսիայի հարկային գերատեսչությունը պարզել է, որ Apple ընկերությունը թաքցրել է խոշոր հարկային վճարներ 2011-13 թվականներին։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Ֆրանսիայում հաշվվել է iPhone, iPad և MacBook սարքերի վաճառքից ստացված միջոցների միայն փոքր մասը, որոնք իրացվել են բջջային կապի օպերատորների խանութների միջոցով։
Ֆրանսիայի հարկային գերատեսչությունը կորպորացիայի ֆրանսիական մասնաճյուղից 400 մլն եվրոյի չվճարված հարկի փոխհատուցում է պահանջում։
Միջոցները փոխանցվել են Իռլանդիայում գտնվող կորպորացիայի մասնաճյուղ, որտեղ նրան տրամադրվել են հարկային արտոնություններ։ Այնտեղ է գրանցված եղել նաև Apple-ի ֆրանսիական մասնաճյուղը։