
Գյուղատնտեսության նախարարն այսօր դիմում կգրի
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հետևելու է կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի օրինակին ու Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրելու: Գործադիրի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ դիմումն այսօր է գրելու:
«ՀՀԿ-ական դառնալը պարտադիր չէ, բայց ես թիմային աշխատող եմ: Դա իմ անձնական որոշումն է»,-պատճառների մասին հարցին այսպես պատասխանեց Առաքելյանը:
Նա ավելացրեց, որ երկրի զարգացման, անվտանգության հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, ինչպես նաև այդ քաղաքական ուժի գաղափարախոսությունն իրեն հոգեհարազատ են: Սակայն երբ լրագրողները հարցրեցին Նժդեհի գաղափարախոսությունից, գյուղատնտեսության նախարարը խոստովանեց, որ ծանոթ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
- Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
- Կարեն Կարապետյանը ու Վիգեն Սարգսյանը ՀՀԿ անդամագրվելու դիմում դեռ չեն ներկայացրել. ՀԺ
- Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի ՀՀԿ-ին. Էդուարդ Շարմազանով
- Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»
- Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին