
Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Գումարը նախարարությունը կփոխանցի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար է հատկացնելու մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: