Էլթոն Ջոնը հրաժարվել է ելույթ ունենալ Թրամփի երդմնակալության արարողությանը
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում ելույթ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Տոնական միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտարարել էր Թրամփի խորհրդականը:
«Էլթոն Ջոնը պատրաստվում է համերգ տալ Ազգային ծառուղում երդմնակալության արարողության ժամանակ»,- նախօրեին հայտարարել էր նա՝ հավելելով, որ նորընտիր նախագահն որդեգրել է նույնասեռականների իրավունքների պաշտպանության դիրքորոշում:
Երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը հերքել է այդ տեղեկատվությունը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Էլթոն Ջոնը մի քանի անգամ ելույթ է ունեցել նախագահի մյուս թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնին աջակցող միջոցառումներին: Երգիչը, ով միասեռական է, դեմ է եղել, որ Թրամփն իր Rocket Man և Tiny Dancer երգերը օգտագործի քարոզարշավի ժամանակ:
Հանրապետականներն ավանդաբար պահպանողական են ազգային արժեքների հարցերում: Նրանք, որպես կանոն, դեմ են արտահայտվում միասեռ ամուսնությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան