Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հրաժարական կտա
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է գերմանական քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին՝ նշելով, որ այլևս չի հավակնելու ԵՄ կառույցներում ցանկացած պաշտոնի: «Դոյչե վելլե»-ի փոխանցմամբ, այս մասին Շուլցը հայտարարել է Եվրախորհրդարանում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ մի շարք ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների, Շուլցը կարող է դառնա Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Կանցլերի՝ «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» թեկնածուն, կամ էլ, կգլխավորի Գերմանիայի արտաքին գերատեսչությունը:
Մարտին Շուլցն ասուլիսում հաստատել է ավելի վաղ հրապարակված այն տեղեկությունները, ըստ որոնց Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է Մարտին Շուլցին ընդգրկել կուսակցության ցուցակում Հյուսիսային Ռեյն Վեսֆալիա դաշնային հողերից:
Որպես կուսակցության մյուս հավանական թեկնածու մատնանշվում է ներկայիս փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը: Կանցլերի թեկնածուի հարցում կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի եկող տարվա հունվար ամսին:
Նշենք, որ Սոցիալդեմոկրատների թեկնածուն կլինի գործող Կանցլեր Անգելա Մերկելի ամենահավանական մրցակիցը, ով արդեն իսկ հայտարարել է գալիք ընտրություններում մասնակցելու որոշման մասին: հնարավոր է նաև, որ Շուլցը գլխավորի Գերմանիայի ԱԳՆ-ն՝ փոխարինելով Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, ով ամենայն հավանականությամբ եկող տարվա սկզբին կդառնա Գերմանիայի նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան