Հայաստանում չի եղել լավ գրված գիրք, որը ներկայացվի ու չհրատարակվի. Է. Միլիտոնյան
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանում ձևավորված գրահրատարակչական դաշտը գնահատում է դրական:
«Հայաստանի անկախության առաջին տասնամյակը համեմատաբար լռության տարիներ էին, ժամանակակից գրողների շատ քիչ գրքեր են հրատարակվել: Բայց 2000-ից սկսած այս 16 տարում որոշակի պլանավորված հրատարակվել են ոչ միայն դասական արժեքներ, նաև ժամանակակից արժեքներ: Հայաստանում չի եղել լավ գրված գիրք, որ ներկայացվի ու չհրատարակվի: Կան գրողներ, ովքեր մի քանի գիրք են հրատարակել այս տարիներին, ունենք նաև երիտասարդներ, ովքեր առաջին գրքերով են ներկայանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Է.Միլիտոնյանը:
Նա տեղեկացրեց, որ միայն վերջին տաս տարվա ընթացքում 100-ից ավելի երկլեզու, եռալեզու ալբոմեր են հրատարակվել հայ մշակույթի պատմության, հայոց պատմության, գեղանկարչության մասին, տպագրվել են ժամանակակից գրողների հարյուրավոր գրքեր՝ և թարգմանական, թե հայրենական:
«Եզակի օրինակ է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանվել են դասական, ժամանակակից գրողների ստեղծագործություններ ու հրատարակվել Հայաստանում: Նաև Հայաստանից աջակցվել է, որպեսզի արտասահմանում թարգմանվեն և ներկայացվեն հայ հեղինակներ»,- ասաց Է.Միլիտոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում