Աղյուսով գլխին հարված ստացած բրիտանացի բռնցքամարտիկը հրաժարվել է մենամարտից
Բրիտանացի բռնցքամարտիմ Ահմեդ Պատերսոնը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում, չի մասնակցի իր երկրի առաջնության Լիամ Ուիլյամսի հետ նախատեսված չեմպիոնական մենամարտին, քանի որ փողոցային կռվի ժամանակ աղյուսով գլխին հարված է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Փողոցում վազում էի, երբ նկատեցի մի խումբ մարդկանց: Փորձեցի շրջանցել նրանց, սակայն փակեցին ճանապարհս: Հավաքվածներից մեկը վերցրեց աղյուսն ու հարվածեց գլխիս, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Երբ ես սկսեցի պաշտպանվել, նրանք փախուստի դիմեցին»,- պատմել է Պատերսոնը:
29-ամյա մարզիկը վիճաբանության հետևանքով ստացել է գլխի և աջ աչքի վնասվածք: Նա չի կարող վիճարկել չեմպիոնի կոչումը: Նրա փոխարեն Ուիլյամսի հետ կմենամարտի հունգարացի Գաբոր Գորբիցան: Դիմակայությունը տեղի կունենա շաբաթ օրը` Կարդիֆում: