Էժենի Բուշարը պատմել է, թե ինչու էր դարձել Քիմ Քարդաշյան
Կանադայի թիվ 1 ռակետ Էժենի Բուշարը վերջապես պատմել է, թե ինչու էր Հելոուինի ժամանակ հագնվել, ինչպես Քիմ Քարդաշյանը: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Գաղափարը միանգամից եկավ: Հիշեցի Քիմի հայտնի սելֆին` հայելու դիմաց կանգնած և ցանկացա կրկնօրինակել նրան: Այդպես էլ արեցի: Հասկանալի է, որ իմաստն այն էր, որ մարմնիս մասերը մեծացնեի: Այնպես որ ձեռքի տակ եղած հագուստեղենն օգտագործեցի` անգամ սրբիչներ ու նասկի: Հետո, ինչպես նկարում, սև ժապավեններով փակեցի ու վերջ: Կարևորն այն է, որ այդ օրը ուշադրության կենտրոնում էի»,- ասել է թենիսիստուհին:
22-ամյա Բուշարը նաև խորհուրդ է տվել այն ամերիկացիներին, ովքեր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո մտադրվել էին տեղափոխվել Կանադա:
«Եթե կան մարդիկ, ովքեր քաղաքացիություն ստանալու համար ցանկանում են ամուսնանալ ինձ հետ, ես պատրաստ եմ (ծիծաղում է)»,- ասել է Բուշարը: