Սկանդալային միջադեպից հետո Լարսոնը հեռացավ «Հելսինբորգից»
Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, «Բարսելոնի» և «Սելթիկի» նախկին ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը հայտնի միջադեպից հետո լքել է իր պաշտոնը և այլևս չի գլխավորի «Հելսինբորգը», որը ղեկավարում էր 2015 թ. հունվարից: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Հիշեցնենք, որ վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ «Հելսինբուրգը» դուրս է մնացել Բարձրագույն խմբից: Շվեդիայի առաջնության վերջին տուրի եզրափակիչ սուլիչից հետո թիմի կատաղած երկրպագուները վազել էին խաղադաշտ և հարձակվել մարզչի ու նրա որդու` թիմի 19-ամյա հարձակվող Ջորդան Լարսոնի վրա:
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել էին Լարսոնին, սակայն երկրպագուների ձեռքից չէր ազատվել Ջորդանը, ում վրայից պատռելով հանել էին մարզաշապիկն ու ծեծի ենթարկել: