Կարյակինը պահպանում է մեկ միավորի առավելությունը
Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում ուժերն են չափում գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր ռուս Սերգեյ Կարյակինը:
Մրցախաղի 9-րդ պարտիայում կողմերը հերթական անգամ խաղարկել են իսպանական պարտիա, որի 74-րդ քայլին հաշտություն են կնքել՝ կիսելով միավորը:
Նախորդ տուրում Մագնուս Կարլսենի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ Սերգեյ Կարյակինն առաջ է միավորներով: 9-րդ տուրից հետո հաշիվը 5:4 է՝ հօգուտ ռուս գրոսմայստերի: