Ռուբեն Բաբայան. Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է
«Եթե նույնիսկ Հայաստանի բնակչության միայն 40 տոկոսը հայեր լինեին, միևնույն է, մեր պետական լեզուն պետք է լիներ հայերենը»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ քննարկումներին, նման կարծիք հայտնեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Արվեստագետի խոսքով, սա ինքնիշխանության, հայրենիքի, պետության հարց է:
«Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է: Սա երկիրը՝ որպես տարածք, բնակչությունը՝ սպասարկող անձնակազմ ընկալելու հարց է: Մենք սպասարկում ենք մեր հյուսիսային հարևանի բոլոր շահերը արտաքին աշխարհում: Իսկ ո՞վ է ասում, որ այդ սպասարկումը պետք է սահմանափակվի արտաքին աշխարհով»,-ասաց Բաբայանը:
Նրա խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. Դավիթ Գասպարյան
- ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան