Սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլարով
«Բնական գազի սակագների վերանայումը պայմանավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում այլ աղբյուներից լրացուցիչ միջոցների ձևավորմամբ, որն, ընկերության գնահատմամբ, կկազմի շուրջ 13,4 միլիարդ դրամ և արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլար՝ 1000 խորանարդ մետրում՝ ներառյալ ԱԱՀ-ը»,- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, ներկայացնելիս՝ ասաց կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ որպես լրացուցիչ միջոցների ձևավորման աղբյուրներ՝ ներկայացված է 4 հիմնական գործոն.
«2017 հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման պայմանագիրը, վրացական կողմի հետ նախատեսվող բանակցություների արդյունքում ակնկալվում է բնական գազի տարացման գնի նվազեցում,
2. Սպառողներին վաճառվող գազի սակագների նվազեցման արդյունքում ակնկալվում է սպառման ծավալների աճից հավելյալ հասույթ,
3. Ընկերության ֆինանսական ծախսերի օպիտմալացման ծրագրի իրականցում՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,
4. Բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետիրոջ կողմից համապատասխան ֆինանսական միջոցների ներգրավում՝ վերը նշված երեք աղբյուրներով ստացվող ծախսերի տնտեսումների, սակագների նվազեցման հետևանքով չստացվող տարեկան հասույթի տարբերությունը փոխհատուցելու համար»:
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվել են որոշ սպառողական խմբերի տարբերակման, նրանց համար հնարավորինս ավելի նվազ սակագների սահմանման հարցը: Քննարկումների արդյունքում, նրա խոսքով, կառավարության 2016 թ. նոյեմբերի 3-ի որոշումներով հանձնաժողովին առաջարկվել է բնական գազի սակագները սահմանելիս տարբերակել՝ սոցիալապես անապահով ընտանիքների, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների, անձանց սպառողական խմբեր:
Ներկայացված տվյալների համաձայն՝
1. Անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝
ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գործող 146700-ի փոխարեն
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գործող 146700-ի փոխարեն
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը`
ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 դոլարին համարեք դրամ (ներառյալ ԱԱՀ)
բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում 139000 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրի և ավելի սպառման դեպքում՝ 242.1 դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 212 դոլարին համարեժք դրամ (ներառյալ ԱԱՀ)
4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
5) ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշվածի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 242.1 դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ) գործող 257,56-ի փոխարեն
Նա նշեց, որ բնական գազի սակագների հաշվարկներում բնական գազի ներկրման, սպառման ծավալները, շահագործման, պահպանման ծախսերը, մաշվածությունը, շահույթը և այլ ելակետային տվյալներ մնացել են անփոփոխ գործող սակագների հաշվարկների ցուցանիշի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանվեցին գազի նոր սակագներ
- «Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան