Վարչապետը ցավակցել է Միկոյան ընտանիքին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Վանո Միկոյանի ընտանիքին:
«Միկոյանի ընտանիքին Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում լեգենդար ավիակոնստրուկտոր Վանո Անաստասի Միկոյանի մահվան կապակցությամբ: Այս ծանր պահին կիսելով Վանո Միկոյանի ընտանիքի վիշտը՝ մաղթում եմ հոգու տոկունություն և համբերություն»,-ասված է վարչապետի ուղերձում:
Հիշեցնենք, որ 90 տարեկանում հասակում այսօր մահացել է Վանո Միկոյանը: Նա ՄիԳ-29 ավիակործանիչի ստեղծնողներից մեկն է: