Քաղաքական 12:15 25/11/2016

Հալեպահայերին պետք է ցույց տալ, որ Հայաստանը, կներեք, դժոխք չէ. Սաքո Արեան

«Եվ Հայաստանը, և սիրիահայերին օժանդակություն ցուցաբերող կազմակերպությունները ամեն ինչ արել ու անում են սիրիահայերին այստեղ օգնելու համար: Բայց Հալեպում հայերն այսօր շարունակում են ապրել և ըստ երևույթին, մտադիր չեն լքել Հալեպը: Սա փաստ է: Զարմանում եմ՝ ինչու», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է գրող, հրապարակախոս, «Արևելք»-ի խմբագիր Սաքո Արեանը:

Նրա ներկայացմամբ, այժմ էլ Սիրիայում վիճակը ծանր է, ահաբեկիչները հարձակում են գործում դպրոցների վրա, հայկական դպրոցները ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը, քիմիական զենք է նույնիսկ կիրառվում ահաբեկիչների կողմից, սակայն այնտեղ ապրող հայերը Հայաստան գալու մասին չեն մտածում:

«Երբ սեպտեմբերին պատերազմական թեժ գործողություններ էին տեղի ունենում, մենք, անգամ երեխաների շրջանում զոհեր տվեցինք, համախմբում եղավ և Հայաստանի կառավարության հետ միասին մարդասիրական կազմակերպությունները հայերին Հալեպից տեղափոխեցին Հայաստան: Այդ ժամանակ սկիզբ առած ակցիայի գաղափարը հետևյալն էր՝ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, օգնելու նրանց, ովքեր որոշել են դուրս գալ Հալեպից:

Այսօր անցել է արդեն երկու ամիս և պարզվեց՝ մեր հայրենակիցները չեն ուզում դուրս գալ, շատերը, ես ուղղակի կապ ունեմ նրանց հետ, ինձ գրում էին վոթսափներով, խնդրում  տեղափոխել Հայաստան: Հիմա արդեն չեն գրում, ըստ երևույթին, սա անհատական որոշուման խնդիր է: Մարդիկ կան, որ տուն ունեն, փող ունեն, կալվածք ունեն և չեն ցանկանում թողնել, դուրս գալ: Հազար ու մի պատճառներ ունեն: Ի վերջո նաև հույսեր են կապում սիրիական բանակի գործողությունների հետ», -ասաց հրապարակախոսը:

Դիտարկմանը, թե սիրիահայերը գուցե չեն գալիս Հայաստան, որովհետև չեն կարողանում հարմարվել հայաստանյան իրականությանը, գուցե կան խնդիրներ երկրում հաստատվելու համար, Արեանը արձագանքեց. «Պետք ցույց տալ, որ Հայաստանը, կներեք, դժոխք չէ: Հայաստանը իրենց համար նախ հայրենիք է՝ անկախ հայրենիք կոնցեպտից: Նաև լավ տեղ է ապրելու, և իրենց հայրենակիցներից շատերը արդեն էստեղ կյանքը հաստատել են և արդյունավետ աշխատում են: Ես հույս ունեմ, որ մենք նաև որպես լրատվական դաշտի ներկայացուցիչներ, այդ կողմը ցույց կտանք, Հայաստանի այդ երեսը ցույց տանք, որ կարելի է ապրել այստեղ:

Տեսեք՝ 15 հազար սիրիահայեր Բեյրրութում են: Նրանց մեջ կան մեծ տոկոսով մարդիկ, որ տան վարձ չեն կարողանում վաստակել: Չեն կարողանում արժանապատիվ ապրել: Եվ այդ ճիգը որ այնտեղ են դնում ոչ թե Լիբանան մնալու սիրույն, այլ նրանց հայացքը միշտ դեպի Կանադա է, կամ Շվեդիա: Ինչո՞ւ մենք չօգտվենք և այդ ռեսուրսն էլ բերենք Հայաստան:

Ամեն տեղ էլ խնդիրներ կան: Կարծում եք Կանադայում խնդիրներ չկա՞ն: Կանադայում ասեմ, սիրիահայերը շատ վատ պայմաններում են ապրում, բայց չեն բարձրաձայնում: Մեր լրատվադաշտն այնտեղ չի հասնում, որ մարդկանց անկեղծ խոսեցնի՝ ասի դուք ո՞նց եք այստեղ: Այնտեղ էլ սպասված դրախտներ չկան: Այնտեղ շատ բարդ է, եթե Հայաստանում փոքր դրամագլխով կարելի է ինչ-որ գործ սկսել, ապա այնտեղ հնարավոր չէ:

Չեմ ասում, թե ամեն ինչ լավ է Հայաստանում, ո՛չ: Բայց այսօրվա Հալեպի պայմանների հետ համեմատ և ապագայի հեռանկարով, անշուշտ, փառք Աստծո, Երևանը լավ տեղ է: Կարող են այստեղ սերնդագործել, ստեղծագործել: Ի վերջո, Հայաստանը ժողովրդագրության հետ կապված խնդիր էլ ունի»:

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հետ կապված հալեպահայերի փայփայած մեծ հույսերի, Արեանը, ի տարբերություն նրանց, լավատես չէ, որ ռազմական գործողությունները բարեհաջող ավարտ կունենան, քանզի բոլոր նախանշանները կան, որ պատերազմը կշարունակվի, և կարգավորման որևէ նախանշան չկա:

«Հալեպը չորս տարի շարունակ ահաբեկիչների թիրախում է: Բոլորն ասում են, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծել հարցը, բայց ոչ մեկ պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով: Օրերս մի աբսուրդ հայտարարություն արվեց եվրոպական կողմից, որի համաձայն, Հալեպի արևելյան կողմերը, որոնք ահաբեկչական խմբավորումների բույն են, լինեն անկախ տարածքներ:

Այսինքն՝ որևէ մարդ, որ հետևում է սիրիական պատերազմին, գիտե, որ Սիրիայի իշխանությունը ամեն ինչի գնով զիջելու տրամադրություն չունի և ոչ էլ ճիշտ կլինի զիջել՝ այսինքն հինգ տարի կռվել, հետո արևելյան հատվածը անկա՞խ հայտարարվեի: Սիրիայի արտաքին գործերի նախարարը կտրականապես մերժեց այդ առաջարկը», -ասաց Արեանը՝ մտահոգիչ համարելով Սիրիայի բաժանման մասին արդեն հրապարակային արվող հայտարարությունները:

Սիրիայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները նույնիսկ, նրա խոսքով, չգիտեն՝ ինչ է սպասվում, ինչպես պետք է լուծվի խնդիրը, հետևաբար որքան հնարավոր է շուտ պետք է դուրս բերվեն Հալեպից կանայք, երեխաներ, մեծահասկաներ:

Անդրադառնալով Հալեպում հայկական գաղութը պահելու մասին բազմիցս հնչող հայտարարություններին, հրապարակախոսն ասաց, որ գաղութը չպետք է պահպանել մարդկանց կյանքերի հաշվին.

«Սիրիական տագնապի հետ մեր հարաբերությունը նման է այսօր հիվանդություն կրող մարդու իրավիճակին: Մենք արդեն սկսել ենք հաշտվել այդ իրավիճակի հետ: Ցավը մեր մեջ է, մեր մարմնի մի մասը մեռնում է, բայց մենք չենք կարողանում փրկել: Այստեղ վիրաբուժություն է պետք: Մենք, երևի, դրա փորձը չունենք: Կամ էլ ուրիշ պատճառներ են, որոնք կապված են գաղութը պահպանելու կարծրատիպի հետ:

Ես չեմ արդարացնում դա: Գաղութը պահել, ինչե՞րը պահել, ավերակնե՞րը, եկեղեցինե՞րը: Ես զարմանում եմ: Չէ՞ որ այդ եկեղեցիները եղել են մարդու համար, ոչ թե մարդը եկեղեցու համար: Սա նաև քրիստոենական է: Պահպանենք գաղութը, բարի, բայց ի գին ինչի՞: Փաստ է, ճշմարտություն է՝ Հալեպը այսօր աշխարհի ամենավիրավոր քաղաքն է, կրիտիկական հիվանդություն ունեցող քաղաք դարձավ Հալեպը, որի վերադարմանումը շատ երկար պրոցես է և կապ ունի սուննի-շիիթ հակամարտության հաջորդ փուլերի հետ: Օրինակ, այսօր Բաղդադում պատերազմ չկա, բայց հանկարծ ինչ-որ իսլամիստ կարող է ինքն իրեն պայթեցնել՝ իր մտքում լինելով շահիդ, լուծելով սունի-շիիթ հակամարտության վրեժը»:

Հրապարակախոսն առաջարկում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ ծրագիր իրականացվի՝ ընտանիք առ ընտանիք, որ Լոս Անջելեսում ապրող մի սիրիահայ մի ընտանիք իր «թևի տակ» վերցնի Երևանում հաստատված սիրիահայ մի ընտանիքի ու միմյանց աջակցեն կոնկրետ ծրագրերով:

«Դա կնշանակի լոսանջելեսահայ ընտանիքը որդեգրում է սիրիահայ ընտանիքի ու միասին աշխատում են, կայանում ու բեռ չեն լինում պետության վրա», -ներկայացրեց գրողը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}