ԱԺ-ում 1000-ական դրամների հանգանակության այլընտրանքային հիմնադրամ է ստեղծվել. «Հրապարակ»
ԱԺ-ում կյանքի են կոչվել վիրավորված զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին 1000-ական դրամների հանգանակության այլընտրանքային տարբերակ՝ ձևավորվել է հիմնադրամ, որը գործելու է ԱԺ աշխատակազմի համար։ Նախաձեռնությանը միացողներն ամեն ամիս, իրենց աշխատավարձի 1 տոկոսից սկսած, փոխանցում են հիմնադրամի հաշվին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Նրանց մասնակցությունը դադարեցվում է համապատասխան դիմումի համաձայն։ ԱԺ-ում աշխատում է շուրջ 800 մարդ, ներկա դրությամբ 479-ը միացել է, հիմնադրամի ֆոնդում 2 միլիոնից ավելի գումար է հավաքվել։ Հիմնադրամի տնօրենն ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն է, աշխատանքային հանձնաժողովը նիստեր կանի և կորոշի առաջնահերթության կարգով թիրախային խմբերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին