Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պետբյուջեի հաշվին 5500 USD արժողության ավիատոմս է գնել. ՀԺ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար։ Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացրեք «պրիմիտիվ գողությունը»։ Հիշեցնենք, որ այդ գողությունները վերացնելու պատրվակով կառավարությունն իր համակարգին անհրաժեշտ բոլոր թռիչքների ավիատոմսերը պետք է պատվիրի «էկենգ» ընկերությանը, որտեղից հայտարարել են, որ իրենց գնումների արդյունքում մոտ 30 տոկոս նվազել են տոմսերի գները։
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում՝ 3-4 հազար դոլարի չափով։ Այսինքն «էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին։ Մյուս կողմից «էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ՝ 6-7 անգամ ավելի էժան»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան