Սահմանվեցին գազի նոր սակագներ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: Նիստում որոշում ընդունվեց՝ սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝
ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը`
ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 դոլարին համարեք դրամ (ներառյալ ԱԱՀ)
բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում 139000 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրի և ավելի սպառման դեպքում՝ 242.1 դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 212 դոլարին համարեժք դրամ (ներառյալ ԱԱՀ)
4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
5) ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշվածի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 242.1 դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)
Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան