Բեյլն այս տարի այլևս չի խաղա
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ խաղում վնասվածք ստացած Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի հարձակվող Գարետ Բեյլը կենթարկվի վիրահատության: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլը բաց կթողնի Էլ Կլասիկոն, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, սակայն ֆուտբոլիստի ոտքի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Նոյեմբերի 29-ին Լոնդոնում Բեյլը կվիրահատվի և արդեն հաստատ է, որ այս տարի նա այլևս մարզադաշտ դուրս չի գա:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Գարետը մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում