Թիմի ավագը վնասվածք է հասցրել թիմակիցներից երեքին
«Ուդինեզեի» ավագ Դանիլոն մարզման ժամանակ վնասվածք է հասցրել թիմակիցներից երեքին` Ալի Ադնանին, Ադալբերտո Պենյարանդային և Ֆրանչեսկո Լոդիին: Բոլորն էլ հիվանդանոց են տեղափոխվել Դանիլոյի հետ բախման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Դանիլոն անգամ ներողություն չի խնդրել խաղընկերներից: Իտալական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստի գործողությունները հնարավոր է միտումնավոր լինեն: Եթե դա ապացուցվի, նա կզրկվի ավագի թևկապից:
Հավելենք, որ Դանիլոն «Ուդինեզեում» հանդես է գալիս 2011 թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում թիմը վաստակած 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում