«Ոսկե գնդակի» տիրակալի տունը թալանել են
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ, 2000 թ. «Ոսկե գնդակի» հաղթող Լուիշ Ֆիգուի` Մադրիդում գտնվող տունը թալանել են` պատճառելով կես միլիոնի վնաս: Չարագործները գողացել են 15 թանկարժեք ժամացույց և ոսկեղեն: Այդ ընթացքում Ֆիգուն և կինը տանը չեն եղել:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ֆուտբոլիստը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Նշվում է, որ գողերը տուն են սողոսկել պատշգամբից: Առաջին անգամը չէ, որ Լուիշը դառնում է չարագործների զոհը: 2003 թ. այս նույն տունը կրկին թալանել էին: Ժամանակն է, որ պորտուգալացին մտածի անվտանգության ավելի ապահով միջոցների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում